Նախկին և ներկա պաշտոնյաներ, ովքեր ծխում են (ֆոտոշարք)
shabat.am-գրում է
Հայաստանում կարգելվի հասարակական վայրերում ծխելը: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի այս հայտարարությունը մայրաքաղաքի բնակիչների համար դարձել է քննարկման թեմա: Շատերը ողջունում են այս նախաձեռնությունը, իսկ ոմանք էլ՝ ի նշան բողոքի սոցիալական ցանցերում հրապարակում են ծխախոտի լուսանկարներ և գրառումներ կատարում, որ ինչ էլ լինի, միևնույն է ծխելու են:
Ծխելու դեմ պայքարի առաջին քայլը առողջապահության նախարարությունը դեռևս իրականացրել է sms հաղորդագրությունների միջոցով, որտեղ տեղեկացնում է, թե աշխարհում ծխելու հետևանքով տարեկան քանի մարդ է մահանում:











Նախարարը նշում է, որ նպատակը ոչ թե չծխողների մոտ չծխելն է, այլ՝ ընդհանրապես չծխելը: Այս ծրագիրը
նպատակ ունի Հայաստանում ծխողների թիվը կրճատել 30-40%-ով: Ի դեպ, նշենք, որ սպասվում է նաև ծխախոտի գնի բարձրացում: Shabat.am-ի տեսախցիկը ֆիքսել է նախկին և ներկա պաշտոնյաներին, ովքեր ծխում են: