Սալմա Հայեկը երկրպագուներին ներկայացել է նոր կերպարով (լուսանկարներ)
Հոլիվուդյան կինոաստղ Սալմա Հայեկը որոշել է փոխել արտաքինը և արդյունքը ցույց է տվել երկրպագուներին: Համապատասխան լուսանկարները դերասանուհին հրապարակել է Instagram-ում:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, դերասանուհին կտրել է երկար վարսերն ու նոր գույնով ներկել: Փոխված սանրվածքով վերջինս լուսանկարվել է «Գուչի» նորաձևության տան ֆիլմի պաստառը, որը շուտով էկրան է բարձրանալու:
Ֆիլմը նվիրված է Gucci նորաձևության տան ղեկավար Մաուրիցիո Գուչիի մահվանը: Գլխավոր դերերը ֆիլմում մարմնավորել են Լեդի Գագան և Ադամ Դրայվերը: Սալմա Հայեկը ֆիլմում ներկայանալու է գլխավոր հերոսուհու՝ Պատրիցիայի ընկերուհու դերում: