Աղասի Դարբինյանը 13 միլիոն դրամով ավտոմեքենա է գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը նախորդ տարի 1 միլիոն 600 հազար ռուսական ռուբլով «RANGE ROVER SPORT Supercharged 5.0» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել: Այդ մասին տեղեկանում ենք Դարբինյանի՝ 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Դարբինյանի՝ բանկային հաշիվների վրա գտնվող դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում նվազել են՝ տարեսկզբին նա ունեցել է 67 միլիոն դրամ, իսկ արդեն տարվա վերջին՝ 55 միլիոն 500 հազար դրամ: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են 6 միլիոն 901 հազար դրամ և 3 հազար 600 եվրո աշխատավարձից:
Կինը՝ Գայանե Աբրահամյանը, հայտարարագրել է 45 միլիոն դրամ դրամական միջոցներ և 16 հազար 500 դրամ արժողությամբ բաժնետոմսեր: Նրա տարեկան եկամուտները կազմել են 14 միլիոն 771 հազար դրամ, որից 14 միլիոն 754 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 16 հազար 500 դրամը՝ գույքը օտարելուց ստացված եկամուտը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում