ԱՄՆ-ն և ԵՄ-ն համագործակցության նոր դարաշրջան են մտնում. Բայդեն
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համագործակցության նոր մակարդակի են հասել: Այս մասին Հռոմում՝ ասուլիսի ժամանակ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն տրանսատլանյան համագործակցության նոր դարաշրջան են մտնում, որն օգտակար կլինի մեր բնակչության համար ինչպես այժմ, այնպես էլ ապագայում»,- ասել է Բայդենը:
Բայդենի խոսքով, մետաղի և ալյումինի մասով ձեռք բերված համաձայնությունները երկկողմանի հզորության ապացույց են:
ԵՄ ներկայացուցիչը նույնպես ընդգծել է երկաթի և ալյումինի մասով ձեռքբերված համաձայնություններն՝ անվանելով դրանք ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև կարևոր քայլ, ինչպես նաև նշելով, որ վերականգնվել է վստահությունն ու կապը:
Նշենք, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել դադարեցնել ալյումինի և երկաթի մասով առևտրային վեճն, ինչես նաև Վաշինգտոնն ու Բրյուսելը մտադիր են քննարկել այդ ոլորտին վերաբերող կարևոր համաձայնագիր՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխություններն, չինական երկաթի գնաճը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-31-ին Հռոմում ընթանում է G20 երկրների ղեկավարների գագաթնաժողովը: