G20-ի երկրները ամփոփիչ կոմյունիկե են ընդունել Հռոմի գագաթնաժողովում
Քսանյակի (G20) երկրների ղեկավարները ճանաչել են XXI դարի կեսերին գլոբալ ածխածնային չեզոքության հասնելու անհրաժեշտությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ասված Է Հռոմում G20-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ կոմյունիկեում:
«Մենք ընդունում ենք ջերմոցային գազերի գլոբալ մաքուր զրոյական արտանետումների կամ ածխածնային չեզոքության հասնելու անհրաժեշտությունը դարի կեսին կամ հարյուրամյակի կեսերին մոտ»,- նշվում Է փաստաթղթում:
Քսանի խմբի երկրները կոչ են անում միջոցներ ձեռնարկել գլոբալ տաքացման աճը Ցելսիուսի 1,5 աստիճանի մակարդակում սահմանափակելու համար:
"Մենք ընդունում ենք, որ կլիմայի փոփոխության հետեւանքները Ցելսիուսի 1,5 աստիճանի դեպքում շատ ավելի փոքր են, քան 2 աստիճանի դեպքում։ «1,5 աստիճանի մակարդակում պահպանումը կպահանջի նշանակալի եւ արդյունավետ գործողություններ եւ հանձնառություն բոլոր երկրների կողմից», - ասված Է փաստաթղթում:
Գլոբալ մարտահրավերներին անդրադառնալով՝ քսանի խմբի երկրների ղեկավարները նշել են, որ կդիմակայեն գլոբալ մարտահրավերներին, որոնք ազդում են իրենց տնտեսության վրա, այդ թվում ՝ թույլ չեն տա մատակարարման շղթայում խափանումներ։
«Մենք աչալուրջ ենք մնում գլոբալ մարտահրավերների նկատմամբ, որոնք ազդում են մեր տնտեսության վրա, օրինակ, մատակարարման շղթայի խափանումների նկատմամբ։ Մենք կաշխատենք միասին, որպեսզի բացահայտենք եւ լուծենք այդ խնդիրները ՝ մեր տնտեսությունների վերականգնմանը զուգընթաց, եւ պահպանենք համաշխարհային տնտեսության կայունությունը», - ասված Է փաստաթղթում:
G20-ի երկրների ղեկավարները կոմյունիկեում անդրադարձել են նաև թվային տնտեսության, անհավասարության դեմ պայքարի, կորպորատիվ հարկի և արտադրողների ու սպառողների միջև երկխոսության խնդիրներին։