Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Region

«Հայաստան» խմբակցությունը հանցակազմ է տեսնում Սյունիքի հատվածում զորքի հետքաշման` վարչապետի հրամանի մեջ

Գլխավոր դատախազությունը պետք է նյութեր նախապատրաստի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ, թե դեկտեմբերին Սյունիքի հատվածում զորքերի հետ քաշվելու բանավոր հրամանն ինքն է տվել։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեցին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները, ովքեր հանցակազմ են տեսնում Փաշինյանի այս որոշման մեջ:

«Չէր կարող որևիցե մեկը բանավոր հրաման տալ հետ քաշվելու, այն էլ այն վայրերում, որոնք հետագայում պետք է վիճաբանության առարկա դառնային մեր սահմանները ճշտելու ուղղությամբ», - ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Օրինակ` եթե լիներ նորմալ կառավարիչ, ապա այդ նորմալ կառավարիչը գոնե նույն պատերազմի չվերսկսելու կամ չշարունակվելու պատճառով հրահանգ կտա զորքերը կանգնեցնել գոնե այն տեղերում, որտեղ ռազմավարական նշանակություն ունեն` բարձունքներ, ճանապարհներ, գոնե մեզ համար ավելի շահելի վիճակում, այդ վիճաբանության կետերից ավելի առաջ կանգներ, որոնք հետագայում կարող էին նաև դառնալ դելիմիտիացիայի, դեմարկացիայի համապատասխան առարկա», - կարծում է պաշտպանության նախկին նախարարը:

Ո՞ւմ հրամանով և ինչի՞ հիման վրա է 44-օրյա պատերազմից հետո նման որոշում կայացվել, այս հարցը արդեն մի քանի շաբաթ է` ընդդիմադիրների օրակարգում է։ Նրանց գրավոր հարցումներին Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը տարբեր մեկնաբանություններով հրաժարվել են պատասխանել։

Չորեքշաբթի կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ ևս մի քանի անգամ հնչեց այս հարցը, և միայն ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան Փաշինյանը հստակեցրեց. «Ես եմ տվել հրաման հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»:

Փաշինյանն այս որոշումը հիմնավորում է այսպես. այդ շրջանները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու բերումով, իսկ որ Սյունիքին սահմանակից Զանգելանն ու Կուբաթլուն բանակցությունների առարկա դարձած 7 շրջանների մաս են, ըստ նրա, հիմնավորվում է նաև արդեն հայտնի դարձած «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որն ընդունվել է 2010 թվականին նախկին իշխանությունների ժամանակ:

Ապա Փաշինյանն ակնարկում է ինչ-որ փաստաթղթի նախապատրաստման մասին, որն այդպես էլ չի ստորագրվել, այլ մանրամասներ չի փոխանցում:

Նիկոլ Փաշինյանը խոսում է 2020 թվականի դեկտեմբերի 14-ի ուղերձի մասին, որից հետո էլ ըստ Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի` հայկական զինված ուժերի հետքաշման հրաման է եղել:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը մինչդեռ պնդում է` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որն այդ պահին հանրությանը հայտնի միակ գրավոր փաստաթուղթն էր, այդ հատվածներում հայկական զինված ուժերի հետքաշման մասին ոչինչ չկա: Եռակողմ փաստաթղթի երկրորդ կետն ասում է Աղդամի շրջանի վերադարձի մասին, վեցերորդ կետը` Քելբաջարի և Լաչինի:

«Հանձնման պարագայում նույնիսկ չի էլ բանակցվել Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված մանրամասները, որովհետև դրանք հարցի տարբեր նաև ենթակետերն են, և այս պարագայում որևէ մեկն այդ պայմաններում հաշվի չի առել, թե այդ շրջանների հանձնման պարագայում ինչ իրավիճակում ենք հայտնվելու մենք:

Մի կարևոր արձանագրում էլ կա, երբ խոսում ենք այն մասին, որ եթե դա չհանձնվեր, օրինակ` պատերազմ կլիներ և այլն, հիմա նույն տրամաբանությամբ Ադրբեջանը կարող է ասել` եկեք հանձնենք, օրինակ, Վարդենիսը, Կապանը, Մեղրին»:

Վարչապետի աշխատակազմից մեկնաբանություն ստնաալ չհաջողվեց ընդդիմադիրների հայտարարության առնչությամբ։ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ այդ հանգամանքը ՀՔԾ -ում քննվող քրեական գործի շրջանակներում արդեն քննվում է։ Գործը հարուցվել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։