Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition
Politics

ՀՀԿ-ի մահվան մասին լուրերը մեղմ ասած չափազանցված են.Հայկ Մամիջանյան

«Այդպես հարմար ա».- հենց այս պատասխանը ես ստացա, երբ արդեն չեմ էլ հիշում, թե որ կառույցում աշխատելու համար հարցազրույցի ժամանակ մի տղայի, ով ինքնակենսագրականում չգիտես ինչի նշել էր ՀՀԿ անդամակցությունը հարցրեցի, թե ինչու է կուսակցական դարձել։ Եվ իսկապես, ստեղծվել էր մի միֆ, որ հանրապետական լինելը «հարմար է»։ Մենք ավանդույթ էինք դարձրել ֆիքսվել և քաղաքականապես «աշխատել» մեր ընդդիմախոսների հետ, այլ ոչ թե նեյտրալ քաղաքական դիրքորոշում ունեցող քաղաքացիների։ Մեզ թվում էր, թե անհրաժեշտ է «չեզոքացնել» այն 15-20% մարտնչող ընդդիմախոսներին, այնինչ հետագայում իշխանափոխություն կարողացան իրականացնել հենց այն քաղաքական նեյտրալիտետ և ինդիֆերենտ վերաբերմունք դրսևորող քաղաքացիները։ Անցյալ դարի Կոլումբիայում պոպուլիստների կողմից ներմուծվել էր “Politicians of always” բնորոշումը, որով որակում էին այն քաղաքական գործիչներին, որոնք տևական ժամանակ շարունակում էին մնալ երկրի քաղաքական էլիտայի կազմում՝ կտրվելով հասարակ քաղաքացիների առօրյա հոգսերից։ Ինչպես և ցանկացած երկար ժամանակ իշխանության մոտ գտնվող կուսակցություն՝ մենք նույնպես չկարողացանք խուսափել այս խնդրից։ Էլ չեմ ասում, որ պատեհապաշտությունը դարձել էր մեր կուսակցության ռեկռուտինգի հիմնական «զենքերից» մեկը։
Բայց մի րոպե…
Չէ՞ որ ՀՀԿ-ին անդամակցում էին շուրջ 160.000 ՀՀ քաղաքացիներ, որքան էլ այդ թիվը առաջացներ ՀՀԿ նախագահի զայրույթը։ Ինքս բազմիցս ներկա եմ եղել Նախագահ Սարգսյանի հանդիմանանքին. «Այդ անդամագրվողներին անհրաժեշտ է ֆիլտրել՝ առնվազն մի 50%-ը ձևական են»։ Ստացվում է, որ ՀՀԿ-ն բնակչության հայելին էր՝ փոքր, հաճախ թերությունները խոշորացված ցույց տվող, բայց հայելին։ 
Իսկ ի՞նչ կատարվեց այդ պատեհապաշտների հետ։ Վայրկյան անգամ չկասկածեք, որ իրենք իրենց տեղը կգտնեն հին քաղաքական ավանդույթներով «նոր Հայաստանի» իշխող ուժերում՝ թաղային տասովշիկներից մինչև ԱԺ պատգամավորներ։ Մանավանդ հաշվի առնելով այն քաղաքական հոգևորսության արշավը, որը սկսել են այժմյան իշխանությունները։
Այս և մի շարք այլ թերությունները շատերի մոտ ստեղծել են կարծիք, որ ՀՀԿ-ն այլևս անելիք չունի քաղաքականության մեջ։ Այդ շշուկները հնչում են ամենուր՝ սրճարաններում նստած քաղաքական պրոդուկտի սպառողներից մինչև երկրի թիվ մեկ քաղաքական հարթակ՝ ԱԺ ամբիոն։ Դրանք իրենց բյուրեղացումը ստացան գործընկերոջս՝ Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառման մեջ։ Կոստյան գրում էր այն մասին, որ ՀՀԿ-ն պիտի «մեռնի»։ Երկար չծանրանամ այն կետի վրա, որ ՀՀԿ-ն ոչ թե նացիոնալ-սոցիալիստական, այլ ազգային-նեոպահպանողական ուժ է, որը հանդիսանում է եվրոպական քրիստոնյա-դեմոկրատական և աջակողմյա քաղաքական ընտանիքի անդամ։
Ընկեր, զարմացած եմ, որ դու կրկնում ես Գարեգին Նժդեհի մասին սովետական քարոզչամեքենայի ստեղծած առասպելները։ Հիշու՞մ ես, որ մոտ մեկ տարի առաջ Գարեգին Նժդեհի ու ՀՀԿ-ի մասին այդպես արտահայտվել էր Զվեզդա հեռուստաալիքի հաղորդավար Վերոնիկա Կրաշեննիկովան ու դու ինքդ վրդովված էիր այդ փաստով։ Կներես, բայց այդքան էլ լավ կոմպանիայում չես հայտնվել։ Նժդեհը եղել է Հայաստանի պատմության թերևս ամենապետականակենտրոն մտածողը։ 
Անցնեմ բուն մտքին։ Տնտեսագիտության մեջ մի տեսություն կա՝ “too big to fail”: Այն վերաբերվում է այն կազմակերպություններին, որոնք այնքան մեծ են, որ պետությունը չի կարող իրենց թույլ տալ սնանկանալ, քանի որ դա անդառնալի հետևանքներ կունենա երկրի համար։ Այ ՀՀԿ-ն հենց այդպիսի քաղաքական կազմակերպություն է։ Տարիներ շարունակ մեզ հաջողվել է մեր շարքերում հավաքել անկախ Հայաստանի լավագույն կառավարչական կադրերը և դրանց ժխտումը, կամ ինչպես հիմա մոդայիկ է ասել «մերժումը» շատ մեծ հարված կհասցնի մեր պետական կառավարման համակարգին։ Եվ այս պարագայում համատարած բռնի կամավոր ՔՊ-ացումը կամ թավշապատումը լուծում չէ։ Իզուր չէ, որ գործող կառավորությունը ցանկանում է իր շարքերում տեսնել ՀՀԿ «արհեստավարժերին»։ 
Ինչ վերաբերում է պատասխանատվություն կրելուն, ապա վստահեցնում եմ ՀՀԿ-ն երբեք չի խորշում դրանից, սակայն այն մեր երկրում ընդունել է ինչ-որ այլափոխված տեսք։ Փոխանակ պետական և ոչ պետական քարոզչամեքենայի ողջ ներուժը օգտագործվի կաշառակերության և գանձագողության հանդեպ ատելություն սերմանելու վրա՝ այն օգտագործվում է մեղավորների, իսկ որոշ դեպքերում նաև տվյալ հանցանքները չգործած անձանց հանդեպ ատելության սերմանման համար։ Հասկացեք, որ քրեական հանցագործությունները ենթադրում են անհատական պատասխանատվություն և ոչ մի կոլեկտիվ։ Ինչպես մենք չենք կարող մի արշինով չափել այս տարվա ապրիլին խաղաղ ցուցարարին և Մաշտոցի պողոտայում երթևեկության նշանները ջարդող և կռիվ հրահրողին, որոնց, ի միջի այլոց, նոր ղեկավարությունը նույնպես ներում շնորհեց։ Այլակարծության ցանկացած դրսևորում ստանում է «հակահեղափոխական» հնարված պիտակը, իսկ վարչապետ Փաշինյանը զբաղված է օլիգարխից սեփականատեր, մարդասպանից «քաղ.բանտարկյալ» ինդուլգենցիաներ բաժանելով։Սևերի և սպիտակների բաժանման թեզի ճարտարապետներին ուզում եմ հիշեցնել, որ և սև, և սպիտակ խաղաքարերը «ապրում են» նույն տուփի մեջ՝ նույնիսկ շախմատում։
ՀՀԿ-ն իրավունք չունի «մեռնելու»։ Գոնե թեկուզ այն պատճառով, որ տիրող վայրի լիբերալիզմի արշավին զսպող միակ գործոնը կարող է լինել ազգային պահպանողականությունը։Եթե քաղաքական հայացքների կամ նեղ խունտայական շահերի պատճառով մեր նոր իշխանության այս կամ այն ներկայացուցիչները հրաժարվում են պաշտպանել ազգային արժեքները՝ ընտանիքը, կրոնը, ազգային գաղափարախոսությունը, ապա գոնե ընդդիմությունը պիտի ստանձնի իրական մնայուն արժեհամակարգի պաշտպանի դերը։ Հետաքրքրական է, որ ՀՀԿ-ին ուզում են «սպանել» ոչ միայն քայլելով և դմփդմփացնելով սահմանափակվող քաղաքական պրոֆեսիոնալիզմ ունեցողները, այլ նաև Փաշինյանի ամենամոլի ընդդիմախոսները, երբեմնի իշխանավորները և «Հայաստանի համար որքան վատ՝ այնքան լավ» սկբունքով առաջնորդվող շահային խմբերի ներկայացուցիչները։Կարծում եմ, որ ոմանց ՀՀԿ-ն խանգարում է զբաղեցնել ընդդիմության ниша-ն։ Փոխանակ մեր դեմ դավեր նյութեք՝ փորձեք իրականացնել կոնսոլիդացիա և հանդես գալ ավելի լայն ճակատով։Մեր տարաձայնությունները մարտավարական են, իսկ երկրի առջև ծառացած սպառնալիքները՝ ռազմավարական։Հավատացած եղեք, որ եթե ֆեյսբուքում լոկալ զվարճանքներից զատ որոշեք իրապես բովանդակային ընդդիմադիր գործունեություն ծավալել, ապա ՀՀԿ-ն գուցե time-out վերցնի։ Կարծում եմ, որ այդ դեպքում մենք ուրախ կլինենք աջակցել Ձեզ՝ այդ թվում նաեւ քաղաքականապես կոփված և պատրաստված մարդկային ռեսուրսով։
Ասում են, թե ՀՀԿ-ն չունի և չի էլ ունեցել հասարակության լայն շերտերի համակրանքը՝ հակադրելով դրան գործող վարչապետի բարձր վարկանիշը։ Բայց չէ որ ՀՀԿ-ն իր այդ «ցածր» վարկանիշը և վստահության քվեն զոհում էր պետական նշանակության ծրագրերի իրականացման համար։12-ամյա դպրոցական կրթության անցում, ԱՊՊԱ համակարգի գործարկում, ճանապարհատրանսպորտային երթևեկության պատժիչ համակարգերի գործարկում, կենսաթոշակային համակարգի բարեփոխում, պետական կառավարման համակարգի օպտիմալացում, «Ազգ-բանակ» հայեցակարգի ֆինանսական բաղադրիչի կիրարկում, համայնքների խոշորացում՝ սրանք բարեփոխումներ են, որոնք միմիայն բացասական ազդեցություն կարող են ունենալ քաղաքական իշխանության վարկանիշի վրա, բայց մեր քաղաքական թիմը գիտակցաբար իրականցնում էր դրանք։ Նշեմ, որ դրանց մեծ մասը, եթե ոչ բոլորը պահպանվեցին նաև նոր կառավորության կողմից։ Այսպիսով, համադրելով կառավարության այժմյան պոպուլիստական հռետորաբանությունը և պետության շահը հայփի համար զոհելու մոլուցքը՝ ստացվում է, որ գործող կառավորությունը գործում է դասական ֆեյսբուքյան ֆլեշմոբի սկուզբունքներով՝ Ice bucket challenge-ի օրինակով. բոլորը ջրվում էին ՝ մոռանալով նախաձեռնության սկզբնական բարեգործական նպատակները։
Շարունակելով ինտերնետային այլաբանությունները այդ դեպքում Հանրապետականը պահպանողականության , ազգային և պետական մտածողության մասին long-read է, որը գուցե այս պահին մոդայիկ ֆլեշմոբերի չափ լայքեր չի հավաքում, բայց պիտի միշտ լինի ցանկացած առողջ հասարակության կոլեկտիվ մտածողության «էջանշանների» մեջ՝ ժամանակ առ ժամանակ կարդալու և ճիշտ ուղենիշները պահպանելու համար։

Իսկ այսօր Ազգային Ժողովում նոր ընտրական օրենսգրքի քննարկումները և քվեարկությունը ցույց տվեցին, որ ՀՀԿ-ի մահվան մասին լուրերը մեղմ ասած չափազանցված են։ Ինչպես խորհուրդ էր տրվում հայտնի սովետական գեղարվեստական կինոնկարում ՝ ՀՀԿ-ի միջից, ներողություն, ՀՀԿ-ի համար պատվիրված ծաղկեպսակի միջից ծաղիկները հանեք և բաժանեք կոլեկտիվի կանանց։

ՀԳ

ՀՀԿ-ն և դրա հիմնադիրները շատ փորձություններով են անցել. ԽՍՀՄ ժամանակ իրենց գաղափարների համար բանտերում են եղել, անցել են Արցախյան գոյամարտը՝ դրսևորելով կամք և խիզախություն՝ հաճախ վտանգելով իրենց ընտանիքների անվտանգությունը, հետագայում ՝ հայ ժողովրդի վերջին շրջանում ամենամեծ ձեռքբերումը խլելու պլաններ են վիժեցրել և այլն։ Ո՞վ գիտի, գուցե հենց դա է եղել իշխանությունը կորցնելու պատճառներից մեկը։ Բայց դա լրիվ ուրիշ գրառման թեմա է։ Վերջի վերջո՝ կարևորը իշխանություն լինելը չէ, կարևոր է, թե իշխանություն եղած ժամանակ ինչ իրական հաջողություններ ես գրանցել պետությանդ համար։