Առողջապահության նախարարությունից հայտնում են․ աշակերտների արձակուրդը երկարացվում է
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց, որ դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի։ Նախարարությունը առաջարկել է նաև բուհերին անցնել հեռավար կրթության։
Խաչատրյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև մանկապարտեզներին։ «Լոքդաուն»-ի անցնելու հնարավորության մասին խոսելիս նա նշեց, որ պետությունը տնտեսապես դեռ դրան պատրաստ չէ։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով արձակուրդների օրերը սահմանվել էին, սակայն դրան կերկարացվեն։
Նախարարի գործող հրամանով՝
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ։
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ։
3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ։