Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Region

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների զարգացումը

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հասեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույցում քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Նախարարները դրական են գնահատել վերջին շաբաթվա ընթացքում հարաբերությունների զարգացումը, փոխադարձ դրական քայլ են որակել նաև Իրանի համապատասխան գերատեսչությունների նախազգուշացումը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև Ադրբեջանի` երկու իրանցի վարորդների ազատ արձակումը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հեռախոսազրույցին անդրադարձել է նաև Իրանի արտգործնախարարը` Թվիթերում գրելով, որ համապարփակ հարաբերությունների ճանապարհային քարտեզի շուրջ անկեղծ, ջերմ և կառուցողական զրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ։ Նա նաև նշել է, որ Իրանի և Ադրբեջանի կառավարությունների և ժողովուրդների միջև կապերը կընդլայնվեն փոխադարձ հարգանքի լույսի ներքո, փոխանցում է IRNA գործակալությունը:

Օրերս Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հաղորդել էր, որ «Ադրբեջանը Իրանին է վերադարձրել բեռնատարների երկու վարորդներին, որոնք ձերբակալվել էին Հայաստանից Ղարաբաղ մտնելու փորձի ժամանակ»:

Սեպտեմբերի 12-ին Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի մոտ ադրբեջանական ոստիկանությունը նոր հսկիչ կետ էր հիմնել՝ սկսելով կանգնեցնել և ստուգել իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին, նաև նրանցից ճանապարհային տուրք պահանջել: Արդյունքում սեպտեմբերի 15-ին երկու իրանցի վարորդ ձերբակալվել էին Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից:

Այս միջադեպը լարվածության պատճառ էր դարձել իրանա-ադրբեջանական հարաբերություններում: Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտարարել էր, որ իրեց տարածքով անցնող իրանական բեռնատարերից մաքսային վճար պահանջելը համապատասխանում է երկրի կանոնադրությանը: Իրանի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել էր՝ Թեհրանը հարգում է հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, նաև հույս էր հայտնել, որ ձերբակալված երկու իրանցի վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն:

Կրքերը է'լ ավելի բորբոքվեցին, երբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, ապա նաև երկրի արտգործնախարարը հայտարարեցին, թե չեն հանդուրժի սիոնիստների և ահաբեկիչների ներկայությունն իրենց սահմանների անմիջական հարևանությամբ: Ի պատասխան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զգուշացրել էր Իրանին՝ չխառնվել իրենց ներքին գործերին:

Թեհրանից և Բաքվից հնչող փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները ուղեկցվել էին նաև լայնածավալ զորավարժություններով միմյանց սահմանների մոտ: Ցամաքային վարժանքներից հետո Իրանի ռազմաօդային ուժերն են մասշտաբային զորավարժություն սկսել: