ՌԴ-ն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովի արտահանձնման գործով
ՌԴ ՔԿ-ի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է միջազգային իրավական գերատեսչությանը Գլխավոր դատախազության և ՌԴ ԱԳՆ-ի հետ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովին Չեռնոգորիայի կողմից Ռուսաստանին արտահանձնելու համար։
ՌԴ ՔԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ Իսմայիլովը կատարել է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ։ Միաժամանակ գերատեսչությունը դեռևս չի ստացել Իսմայիլովի արտահանձնման հարցի վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր Չեռնոգորիայի իրավասու մարմիններից։
Ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովն ապաստան է ստացել Չեռնոգորիայում, ինչի մասին հայտնել է գործարարի փաստաբան Միլոշ Վուկսանովիչը:
«Ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովը ազատ է արձակվել արտահանձնման մեկուսարանից»,- փոխանցում է տեղի աղբյուրը:
Հիշեցնենք, որ Մոսկավայի «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր Իսմայիլովը ձերբակալվել էր Չեռնոգորիայում Ռուսաստանի պահանջով: ՌԴ-ն պահանջել էր արտահանձնել նրան:
Իսմայիլովն ու նրա եղբայր Վագիֆը միջազգային հետախուզման մեջ են գտնվում, դատարանը նրանց հեռակա կարգով կալանավորել է: Հետքննության կարծիքով՝ գործարարը երկու ձեռնարկատիրոջ սպանություն է կազմակերպել: Եղբայրներին մեղադրանք է առաջադրվել նաև զենքի անօրինական շրջանառություն իրականացնելու մեջ: