Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում. տարհանվել է 60 մարդ
Հոկտեմբերի 24-ին, ժամը 11։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նկուղում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հեթապահ բժիշկը։
Փրկարարները տարահանել են 60 քաղաքացու։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։12-ին մարվել՝ 12։14-ին։ 40 քմ տարածքում այրվել է աղբ։