Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում կալանավորված երկու իրանցի վարորդների ազատ արձակման համար
ՏԱՍՍ-ը, հղում անելով Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությանը, հայտնում է՝ Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին՝ ձերբակալված երկու իրանցի վարորդներին ազատ արձակելու համար:
«Զրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ադրբեջանում կալանավորված երկու իրանցի վարորդների ազատ արձակումը, և այդ գործողությունն անվանել կառուցողական քայլ, որը կարող է անհրաժեշտ հիմք հանդիսանալ հետագա թյուրիմացությունների լուծման համար»,- նշված է Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Իրանի ԱԳ նախարարը նաև «հորդորել է ավելի կառուցողական քայլեր ձեռնարկել և հեշտացնել իրանական բեռնատարների տեղաշարժն Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում»: