Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունները
Հայաստանում մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները:
Այս մասին «Sputnik Armenia»-ի թղթակցին հայտնել է զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը:
Զորավարժություններին մասնակցում են ինչպես Հայաստանի ԶՈւ հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները:
Գերենալը նաև ընդգծել է, որ նմանատիպ վարժանքներ անց են կացվում տարին մի քանի անգամ, նախապատրաստական պլանի համաձայն։
Հոկտեմբերի 22-ի զորավարժություններին խաղարկվելու է մի քանի սցենար։ Զորավարժություններում ներգրավված է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, մասնավորապես, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), ինքնագնաց հրետանի։ Ակտիվ փուլից հետո կամփոփվեն արդյունքները, կտրվեն համապատասխան հանձնարարականներ: