Երկրորդ փորձը Հայաստանում, սկանդալային միջադեպից հետո
Լրագիր\ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տարածած տեղեկության համաձայն, վարչության պետը մայիսի 30-ին ընդունել է «Լյուֆթանզա գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում կապի գրասենյակի տնօրեն Ռոլանդ Շուլցին, Ուկրաինայում, Բելառուսիայում, Վրաստանում և ՀՀ-ում առևտրի գլխավոր մենեջեր Ռենե Կոյինզակին և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում «Ավստրիական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչ Նովիկա Մռկովիչին:
Հանդիպման առաջարկը, դատելով հաղորդագրությունից, եղել է հայկական կողմից:
«ՔԱԳՎ պետը կարևոր է համարել Հայաստանի ու Եվրամիության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագիրը, որը կարևոր ազդեցությունը կունենան նաև ՀՀ ավիացիոն շուկայում արդեն երկար տարիներ գործող «Լյուֆթանզա գրուպ» ընկերության «Ավստրիական ավիաուղիներ» և «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունների՝ դեպի Հայաստան չվերթների իրականացման ծրագրի ընդլայնման գործում: Գերմանացի գործընկերները ևս իրենց շնորհակալությունը հայտնեցին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ կուսումնասիրեն հայկական շուկան՝ առավել լայն գործունեություն ծավալելու նպատակով, ինչպես նաև՝ կքննարկեն ցերեկային ժամերին ևս թռիչքներ իրականացնելու հնարավորությունը», գրված է հաղորդագրության մեջ:
Տեղեկությունն անկասկած կարեւոր է եւ հետաքրքիր, հաշվի առնելով Հայաստանի ավիաշուկայում ռուսական ավիաընկերությունների գերազանցությունը եւ փաստացի գերիշխող դիրքը հաղթահարելու, այդպիսով Հայաստանի ավիաշուկայի առաջընթաց ապահովելու, սպառողի համար մատչելիությունը բարձրացնելու հրամայականը: Այդ խնդիրն ունի թե տնտեսական, թե քաղաքական-քաղաքակրթական կարեւոր նշանակություն:
շարունակությունը՝ կայքում