Արմեն Հայրապետյանը կմնա համակարգում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանին աշխատանքից ազատելու պատճառը նրա ոչ յուրային լինելն է եղել: Եթե նախկինում նա շաբաթը 5 օր կառավարության նախորդ ղեկավարի հետ շփվելու հնարավորություն ուներ և կարողանում էր բոլոր հարցերը քննարկել նրա հետ, ապա վարչապետի փոփոխությունից հետո ուղիղ կապը ոչ միայն ընդհատվել էր, այլև լիովին բացակայել: Նոր վարչապետն այս ընթացքում նրան որևէ անգամ չի ընդունել, ոչ էլ հանձնարարականներ է տվել: Չնայած այդ ամենին, նրան անգործ չեն թողնի, և նա կնշանակվի գյուղնախարարի խորհրդական: Իսկ նման որոշում կայացնելու առիթն այն է, որ մինչ այդ ինքն էր համակարգում հայկական ծառայության կապը ՌԴ համանման ծառայության հետ, և այդ համակարգի ներդրումն իրականացվել է հենց նրա ջանքերի շնորհիվ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: