Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address BriberyMay the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBank AraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food InsecurityUcom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFP In 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible Banking Kindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATION
Region

Ագարակի բնակիչների խոսքով՝ Փելա սարի վրա և՛ հայկական, և՛ ադրբեջանական դիրքեր կան

Չնայած Սյունիքի մարզից եկող պաշտոնապես չհաստատված լուրերին, թե սահմանին գտնվող Փելա սարն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, «Ազատության» տեսախցիկն այսօր սարի գագաթին արձանագրեց ինչպես Ադրբեջանի ու Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի դրոշները։

Փելա սարից շուրջ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ագարակ գյուղի բնակիչների խոսքով՝ սարի վրա և՛ հայկական, և՛ ադրբեջանական դիրքեր կան։

«Փելա սարում անմիջապես իրար կողք են, Փելա սարի շարունակությունը դեպի Խդրանցի հետևը, այդտեղ էլ քարի հետևը իրենք են, էս կողմը մերոնք են, ռուսները մենակ, որ կտրված քար է, միջով ճանապարհը գնում է, այդտեղ են կանգնում», - ասաց ագարակցիներից մեկը։

Բնակիչները Փելա սարի մասին լուրերը հեռուստատեսությամբ են տեսել, սակայն չգիտեն՝ դիրքային փոփոխություն եղել է, թե ոչ. «Դիրքային ոչ մի փոփոխություն, ուղղակի էս ներքևում մի ամիս առաջ էր, թե երկու ամիս առաջ կլինի, այդ Եմազլուի էն կողմի իրանց պոստը ավելի մոտ են եկել մեր պոստին, մեր պոստի տակն ա էլի անմիջապես։ Թեկուզ էդ իրանց հողն ա, բան չունեմ ասելու, միայն դիրքային փոփոխությունը դա էր։ Փելա սարից անտառի միջով ներքև իրանք պոստեր են ավելացրել, դա իրենց խնդիրն է, իրենց հողն է, ես բան չեմ կարող ասել»։

Ագարակցիներն ասում են՝ այս ամիսների ընթացքում միջադեպերի ականատես չեն եղել։

Ազգային անվտանգության ծառայությունը Փելա սարի հատվածում ադրբեջանական ուժերի առաջխաղացման մասին Կապանի համայնքապետի և սյունեցի ընդդիմադիր պատգամավորի պնդումներից օրեր անց միայն հայտարարություն տարածեց՝ պնդելով, թե «Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»։

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն ավելի վաղ տեղական հեռուստաընկերությանը ասել էր, թե սարը դեռ դեկտեմբերին է զիջվել, և այս ընթացքում տեղում հսկողություն են իրականացրել ռուս սահմանապահները։ Բայց օրերս, ըստ քաղաքապետի՝ իր համար անհայտ պատճառներով, ռուսներն իջել են ռազմավարական բարձունքից, և վերահսկողությունն անցել է Ադրբեջանին։

Այսօր արդեն քաղաքապետը հրաժարվեց հարցազրույցից, նրա խոսնակը փոխանցեց, որ Փարսյանը ծանրաբեռնված է հանդիպումներով և «Ազատությանը» ժամանակ տրամադրել չի կարող։

Ըստ բնակիչների՝ ադրբեջանական վերահսկողության տակ է Փելա սարի մյուս կողմը, որտեղով էլ անցնում էր Ագարակը և հարակից մի քանի գյուղեր Կապանին կապող հիմնական ճանապարհը։ Նրանք այդ ճանապարհից չեն օգտվում դեկտեմբերից, երբ ադրբեջանական ուժերը հաստատվեցին բնակավայրերի մերձակայքում։ Կա ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքը շրջանցող այլընտրանքային ճանապարհ, որը և՛ ավելի երկար է, և՛ ավելի վատ որակի, սակայն, այն, ըստ ագարակցիների, այժմ վերանորոգվում է։

Փելա սարի մասին Ազգային անվտանգության ծառայության հակիրճ հայտարարությունից բացի որևէ այլ պաշտոնական պարզաբանում չի հնչել։ Երեկ պաշտպանության փոխնախարարն ասել էր, թե զինվորական դիրքերի մասին հարցերը պետական գաղտնիք են համարվում և հրաժարվել էր մեկնաբանությունից։