Հայտնաբերել է 58 խախտում.ՀՀ ՔՏՀԱ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հոկտեմբերի 18-ի դիտարկումն իրականացրել է մայրաքաղաքի 3 վարչական շրջաններում։ Վաղ առավոտից 9 կարգախումբ աշխատել է Կենտրոնում, 4-ական՝ Ավանում և Նոր Նորքում։
Դիտարկվել է ավտոմոբիլային ու տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 260 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերել է 58 խախտում։
Թվով 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ հաշվառման ժամանակավոր վկայականի ժամկետը լրացած լինելու հիմքով։