Դատախազ Կարեն Աղաբեկյանը 11 հազար դոլարով «Տոյոտա» է գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Թիվ 3 կայազորի զինվորական դատախազ Կարեն Աղաբեկյանը 11 հազար ԱՄՆ դոլարով «TOYOTA COROLLA 1.6» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այս մասին տեղեկանում ենք Աղաբեկյանի՝ Բարձրաստիճան պաշտանատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. հայտարարագրից:
Կարեն Աղաբեկյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 4 միլիոն դրամ և 6 հազար ամերիկյան դոլար: Տարեկան եկամուտները կազմել են 7 միլիոն 709 հազար դրամ: Կինը՝ Իրա Աղաբեկյանը, աշխատանք և եկամուտներ չունենալու պարագայում՝ հայտարարագրել է 1 միլիոն դրամ և հազար ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Աղաբեկյանի անունը մամուլում հանդիպում է 2 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում սպանված ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի գործի հետ կապված նյութերում: Ըստ epress.am կայքի՝ նախաքննական մարմինը կեղծ քննություն է անցկացրել՝ արժանահավատ համարելով ինքնասպանության վարկածը։ Խոսվում էր, որ գործի քննիչ Նվեր Ավետիսյանը և դատախազ Կարեն Աղաբեկյանը, ինչպես նաև նրանց գերատեսչությունների ղեկավարները հանցագործներ են, ովքեր ամեն ինչ արել են իրական մեղավորներին պատասխանատվությունից ազատելու համար։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում