ՌԴ, Հայաստանի և Ադրբեջակի արտգործնախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն Մինսկում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մինսկում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
«Վերջերս մենք ձեզ հետ մանրամասն զրուցեցինք Մոսկվայում, բայց այսօր մենք կարող ենք դիտարկել երկկողմ բնույթի լրացուցիչ հարցեր, և, իհարկե, տարածաշրջանը: Ղարաբաղը միշտ պետք է վայելի մեր ուշադրությունը», - հանդիպման սկզբում ասել է Լավրովը:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ակնկալվում է, որ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն Մինսկում: