Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Socity

Հայաստանի և Արցախի զինված ուժերում 2017թ. զոհվել է 26 զինծառայող. նրանց կեսից ավելին՝ ոչ հակառակորդի կրակոցից

Tert.am-ը գրում է.

2017 թվականի ընթացքում (հունվարի 1-ից մինչև մայիսի 28-ը ներառյալ) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

Նշված ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ զինված ուժերում եղել է 26 զոհ։ Հակառակորդի կրակոցից զոհվել է 12 զինծառայող կամ ընդհանուր զոհերի 46%-ը։

Մյուս 14 զինծառայողները (ընդհանուր զոհերի 54%-ը) մահացել են տարբեր պատճառներով։ Ըստ հարուցված քրեական գործերի՝ 4 զինծառայողի հասցրել են ինքնասպանության, 4 զինծառայող մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, 3 զինծառայող մահացել է մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հետևանքով, 2 զինծառայող մահացել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով, մեկ զինծառայող մահացել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով:

2017թ. ՀՀ և ԱՀ զինված ուժերում զոհերի թիվը

Արցախի և ՀՀ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, 2017 թվականին մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Արցախի Հանրապետությունում՝ 19 զոհ, ՀՀ զինված ուժերում գրանցվել է 7 զոհ։

Արցախի Հանրապետությունում զոհված 19 զինծառայողից 11-ը (կամ 58%–ը) զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Մնացած 8-ը (42%-ը) մահացել է տարբեր պատճառներով. 3-ը ջրահեղձ է եղել, մեկը ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել իր զենքից, 2–ը զոհվել է չպարզված հանգամանքներում, 1-ը թունավորվել է շմոլ գազից, մեկը ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով։

2017թ. Արցախի Հանրապետության զինված ուժերում զոհերի թիվը

Տվյալների ուսումնասիրությունից մեկ այլ ուշագրավ հանգամանք է պարզ դառնում. ՀՀ զինված ուժերում 2017թ. զինծառայողների մահվան 7 դեպքերից միայն մեկի պարագայում է զինծառայողը զոհվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Մյուս վեցի դեպքում պատճառներն այլ են. մեկ զինծառայող ինքնասպան է եղել, մեկը մահացել է ավտոպատահարից (ՊՆ-ին պատկանող բուլդոզերը ձորն էր գլորվել), մեկ զինծառայող մահացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մեկը սպանվել է ծառայակցի կողմից, մեկ զինծառայող մահացել է կզակի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումից, հանգամանքները դեռ հայտնի չեն, մեկն էլ, ըստ նախնական տվյալների, ինքնասպան է եղել։

2017թ. ՀՀ զինված ուժերում զոհերի թիվը

2017թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում զոհված 26 զինծառայողների մեծամասնությունը ժամկետային զինծառայողներ են՝ 16–ը (64%), մնացած 10-ը պայմանագրայիններ են (36%)։

Զինծառայողներ Լեռնիկ Օսյանի, Արշակ Արշակյանի և Գոռ Խուդինյանի մահվան հանգամանքների մասին տեղեկություն ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե, սակայն Քննչական կոմիտեն մերժել էր տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով «Կոնկրետ զինծառայողների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը կարող է տրամադրվել տուժողի կամ տուժողի իրավահաջորդի գիտությամբ՝ տեղեկատվություն տրամադրելու մասին նրա դիմումը կամ դրա պատճեն ներկայացնելու դեպքում»:

Չնայած տվյալ պատասխանին, այնուհանդերձ Քննչական կոմիտեն մյուս զինծառայողների մահվան հանգամանքների, ստացած վիրավորումների և հարուցված քրեական գործերի մասին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել:

2017 թվականին զոհված կամ մահացած զինծառայողներն են.

Գարիկ Վարդանյան

1996թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայողը մահացել է հունվարի 15-ին հոսպիտալում:

Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ 31.12.2016թ. հարուցվել էր քրեական գործ:

Արայիկ Սարգսյան

1995 թ., պայմանագրային զինծառայող: Հունվարի 16-ին զորամասերից մեկի պահպանության տեղամասում, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել: Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ զինծառայողը մահացել էր ծառայակցի կողմից արձակված կրակոցից: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ծառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Անդրանիկ Մուսիկյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Հունվարի 18-ին, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից է զոհվել: Հունվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի կայքը տեղեկացրեց, որ զինծառայողը զոհվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Կարեն Ուլուբաբյան

1995թ., պայմանագրային զինծառայող, հունվարի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել: Ըստ ՊԲ հաղորդագրության՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել հակառակորդի կողմից:

Շավարշ Գալստյան

1997թ.,պարտադիր ժամկետային զինծառայող: Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայողի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:

Գոռ Գարեգինյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Փետրվարի 6-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում էր ստացել:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:

Գեղամ Մանուկյան

1979թ., պայմանագրային զինծառայող: Փետրվարի 8-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում է ստացել: Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքերի առթիվ:

Գարեգին Մինասյան

Պայմանագրային զինծառայող: Մահացել է փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս բուլդոզերի շրջվելու հետևանքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով(Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ:

Գարեգին Արգամանյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Փետրվարի 17-ին, ՊԲ զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից է մահացել:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Լեռնիկ Օսյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Փետրվարի 18-ին, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել:

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Գոռ Խուդինյան

1991թ., պայմանագրային զինծառայող: Փետրվարի 23-ին, զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տվյալ պահին չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել:

ՔԿ-ի երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նվեր Բաբաջանյան

1980թ.,պայմանագրային զինծառայող, մարտի 1-ին շփման գծի բեկորային մահացու վիրավորում է ստացել: Ըստ ԱՀ ՊԲ հաղորդագրության՝ հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության հետևանքով բեկորային մահացու վիրավորում է ստացել:

Արտակ Ռաֆայելյան

1997թ.,պարտադիր ժամկետային զինծառայող: Մարտի 28-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել: Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Գոռ Հովհաննիսյան

1993թ., պայմանագրային զինծառայող: Ըստ ՊԲ հաղորդագրության՝ զինծառայողը զոհվել է մարտի 31-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով:

Նարեկ Հակոբյան

1986թ., պայմանագրային զինծառայող: Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ Վայքի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից ստանալու հետևանքով է զոհվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով` զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Նարեկ Հարությունյան

1997թ. ծնված ժամկետային զինծառայող, ապրիլի 24-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստանալու հետևանքով է զոհվել: Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:

Կարեն Ավետիսյան

1998թ., ժամկետային զինծառայող: Ապրիլի 25-ին մահացու հրազենային վնասվածք ստանալու հետևանքով է զոհվել: Նույն օրը երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան գործով, ձեռք բերված ապացույցների հիման վրա, մեղադրանքներ են առաջադրվել ժամկետային երեք զինծառայողների:

Մհեր Արզումանյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Ապրիլի 28-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Ռուբեն Բարսեղյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ է եղել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Ռաֆայել Բիշարյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ է եղել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Ռուբեն Մնացականյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող, մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ է եղել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Գագիկ Մեսրոպյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ: Մայիսի 10-ի առավոտյան ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել և զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նախնական տվյալներով՝ Գ.Մեսրոպյանը վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Արշակ Արշակյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ: Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է Արշակ Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Գրիշա Կարապետյան

1997թ.,պայմանագրային զինծառայող: Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանը: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Կարեն Դանիելյան

1996թ., պարտադիր ժամկետային զինծառայող, մայիսի 20-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել :

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Արմեն Հարությունյան

1996թ., պայմանագրային զինծառայող: Մայիսի 26-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել: