Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի 32-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կմ-ին՝ Վանաձորից Ալավերդի տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակ է։
Ինչպես տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ–ը, այժմ կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։