Իրանը հաստատեց. Պատերազմն արդեն սկսվել է
Պաշտոնական Թեհրանն ասում է, որ «պատերազմն Իսրայելի հետ արդեն սկսվել է»:
Իրանի ԱԳՆ -ն հայտարարել է, որ «պшտերազմն Իսրայելի հետ արդեն սկսվել է»:
Մի շարք գաղտնի լրտեսական հարձակումներ իրանական ենթակառուցվածքների վրա դրա վկայությունն են:
2020թ․ ԼՂ հակամարտությունից հետո ԻՊ ահաբեկիչները լքել են տարածաշրջանը։ Այս մասին հայտարարել է Իրանի բրիգադային գեներալ Քյոմարս Հեյդարին, փոխանցում է Tasnim-ը։
«Սիոնիստական ռեժիմի վստահված անձանց բացահայտ եւ քողարկված ներկայությունն ու ԻՊ-ի ահաբեկիչների հավանական ներկայությունը տարածաշրջանի երկրներում այս զորավարժությունները դարձնում են ավելի կարեւոր»,-ասել է նա՝ հավելելով, որ ԻՊ գրոհայիններ են բերվել տարածաշրջան ԼՂ հակամարտության բռնկման ժամանակ։
«Քանի որ մենք վստահ չենք, որ նրանք լքել են տարածքը, զորավարժությունները մեսիջ են նրանց համար։