Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով 18-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է
Ոստիկանության ՔՈԳՎ և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 1-ին Ռուբեն Սևակի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 18-ամյա Ռոբերտ Ք.-ն, որը հունիսի 11-ից Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ռոբերտ Ք.-ն տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին: