Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
Socity

Վանաձորում ամուսնու սպանության մեջ կասկածվող կինը վնասվածքներ է ստացել, իսկ երեխան անբուժելի հիվանդություն ունի

Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի» Էդոյի որդու սպանության համար կասկածվող Լիաննա Կիրակոսյանը մարմնական վնասվածքներ ունի, իսկ նրա անչափահաս երեխաներից մեկը ծանր, անբուժելի հիվանդությամբ է տառապում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կանանց խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
«Շատ կարևոր է հասկանալ, գիտակցել ու խորությամբ ընկալել այն մարդու վիճակը, որը տարիներ շարունակ ապրում է վախի, նվաստացման ու ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական ու սեռական բռնության մթնոլորտում։ Վանաձորում կատարված քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդի՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության դեպքը հանրային ուշադրության և հատկապես կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպանական խմբերի ուշադրության կենտրոնում է։
Ըստ շրջանառվող տեղեկությունների, Տիգրան Մարտիրոսյանը պարբերաբար ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել, ծեծի է ենթարկել կնոջը: Նա նույնիսկ իրեն պատկանող «Մակարով» տիպի ատրճանակով մի քանի անգամ կրակել է տանը: Եվ ահա, երբ հերթական անգամ նա ծեծի է ենթարկել կնոջը, վերջինս, այդ նույն ատրճանակով սպանել է ամուսնուն։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, Լիաննա Կիրակոսյանը մարմնական վնասավածքներ ունի, իսկ նրա անչափահաս երեխաներից մեկը ծանր, անբուժելի հիվանդությամբ՝ գլխուղեղի քաղցկեղով է տառապում։
Լիաննան այժմ կալանավորված է և վաղը դատարանում քննվելու է նրա նախնական կալանքի հարցը։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (դիտավորյալ սպանությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասերով (ապօրինի կերպով զենք պահելը, կրելը):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիաննան ընտանեկան բռնության է ենթարկվել տարիներ շարունակ և այդ պահին ևս ծեծված է եղել, նաև՝ զենքը իրեն չի պատկանել, այլ ամուսնուն, ու որևէ կերպ ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հոդվածն իրեն չի վերաբերում, կարելի է մոտավոր պատկերը հասկանալ և որակել այս դեպքը որպես ինքնապաշտպանություն։
Եվ ես հիշեցնեմ՝ ոչ վաղ անցյալում մենք ունեցանք մի դեպք, շատ հնչեղ, որը ևս սպանություն էր, սակայն որակվեց որպես ինքնապաշտպանություն և քրգործը կարճվեց։ Խոսքը Ավետիք Բուդաղյանի սպանության մասին է, որի համար մեղադրվող Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կալանավայրում մնաց ընդամենը երկու ամիս։ Նախաքննական մարմինը, կատարվածը որակելով անհրաժեշտ ինքնապաշտպանություն, գործը կարճեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Հիմա փորձենք զուգահեռներ անցկացնել ու հասկանալ․
ա․ Արդյոք ծեծված ու ջարդված կնոջ կողմից զենքի կիրառումը ինքնապաշտպանություն չէ, իսկ լիսկայի որդու կողմից կատարվածը՝ անհրաժեշտ ինքնապաշտպանություն։
բ․ Կինն ինքն ունի անհրաժեշտ բուժօգնության ու աջակցության կարիք, արդյո՞ք նրան բավարար ուշադրություն դարձվում է այս պահին, և որքանո՞վ արժանահավատ ու ադեկվատ են լինելու նրա նախաքննական ցուցմունքները:
գ․ Երեխան, որը ծանր հիվանդ է և, միգուցե նաև ականատես է եղել ողբերգությանը, որդյո՞ք պետք է այս պահին առանց մոր մնա, թե ավելի նպատակահարմար է ստորագրությամբ նրան կալանքից ազատելը։
Ի դեպ, ինձ հասած տեղեկություններով, դատախազությունն է շատ կոշտ դիրքորոշում որդեգրել, որպեսզի կինը կալանքի տակ մնա, իսկ վաղը՝ դատական նիստի ժամանակ պնդելու է իր դիրքորոշումը», - գրել է Հովհաննիսյանը: