Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Region

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ. ԱԽ քարտուղար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Երեկ «Հանրայինի» եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Պետրոս Ղազարյանը հետաքրքրվել էր՝ արդյոք հայկական կողմը պատրա՞ստ է հանդիպել Իլհամ Ալիևի հետ։

Օրերս Ադրբեջանի ղեկավարն էր հայտնել, թե դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպել Հայաստանի ղեկավարին։

«Մենք ավելի շուտ հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել, քննարկել հարցեր, կարծում եմ, սա ավելի շատ պատասխան է, բնականաբար, մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, և եթե իսկապես պատրաստակամություն լինի, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»։

France 24-ին սեպտեմբերի վերջին տված հարցարզույցում Ալիևն ասել էր՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կազմակերպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն առարկություն չի ունենա։ Ադրբեջանի ղեկավարն արդեն իսպանական EFE լրատվական գործակալությանը հայտնել է՝ եթե հայկական կողմը պատրաստ է, ինքը ևս պատրաստ է հանդիպման։

«Ես պատրաստ եմ պարոն Փաշինյանի հետ բանակցություններ անցկացնել ցանկացած պահի, երբ նա պատրաստ կլինի։ Ես բաց եմ քննարկումների համար և համարում եմ, որ դա կարող է լավ ցուցիչ դառնալ առ այն, որ պատերազմն ավարտված է, և մենք այդ էջը թերթել ենք», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ եռակողմ ձևաչափով էին հանդիպել։ Հունվարի 11-ին Կրեմլում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումն առաջին էր պատերազմից հետո: Այն տևել էր մոտ չորս ժամ: Դրանից հետո էլ երեք երկրների առաջնորդներն հայտարարություն էին ընդունել, որը վերաբերում էր տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուն։

Փաշինյան-Ալիև հանդիպումն իրատեսական է համարում «Կովկասի ինստիտուտի» տնօրենը։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է՝ հարց է միայն, թե արդյոք այդ հանդիպումը մոտ ժամանակներս տեղի կունենա։ Իսկանդարյանը համոզված է՝ պարտությամբ ավարտված պատերազմից հետո պաշտոնական Երևանը բանակցություններից չի կարող արդյունքներ կորզել, անգամ փոքր։

«Հայաստանը չունի ռեսուրսներ կամ էլ շատ քիչ ռեսուրսներ ունի, խոսքն անգամ նրա մասին չէ, որ լինի բանակցությունների իրավահավասար կողմ, այլ որպեսզի գոնե ինչ-որ կերպ պաշտպանի իր դիրքորոշումը։ Կարծում եմ, սա չի վերաբերում կոնկրետ անհատների. ով էլ լիներ, ով էլ վարեր այդ բանակցությունները 44-օրյա պատերազմից հետո, այդպես կլիներ, կրկնում եմ՝ Հայաստանը քիչ ռեսուրսներ ունի, և հենց այդ պատճառով՝ այս իրավիճակում, հիմա, եթե ընդունվեն ինչ-որ որոշումներ, դա կլինեն Հայաստանի նկատմամբ ճնշման հետևանքով», - ընդգծեց Իսկանդարյանը։

Իսկ այդ հանդիպման օրակարգում, ըստ քաղաքագետի, Սյունիքով անցկացվող միջանցքի ու խաղաղության պայմանագրի կնքման հարցն է լինելու։

«Խոսքը Հայաստանի տարածքով ճանապարհի մասին է, երկաթգծային ճանապարհ, հետագայում էլ հնարավոր է, անմիջապես, ավտոմոբիլային ևս, որով բեռնափոխադրումներ կիրականցվեն, նաև հնարավոր է ուղևորափոխադրումներ՝ Ադրբեջանից դեպի Թուրքիա, անգամ իրականում Նախիջևան էլ չէ, այլ հենց Թուրքիա, և այդ ճանապարհի անվտանգությունը հայերը չեն ապահովի, այդպես ասենք։ Խոսքը հենց դրա մասին է», - ասաց «Կովկասի ինստիտուտի» տնօրենը։

Եթե խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ պաշտոնական Երևանից հստակ արձագանքեր չեն հնչում, ապա Սյունիքով միջանցք ստեղծելու Ալիևի հայտարարություներին, հայկական կողմը բազմիցս է հակադարձել՝ ամենաբարձր մակարդակով՝ Երևանը Հայաստանի տարածքով միջանցքի հարց չի քննարկում և չի քննարկի։

«Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Միջանցքների թեմային անդրադառնալիս, երեկ Անվտանգության խորհրդի քարտուղարը «Հանրայինի» եթերում հայտարարեց, որ Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք չի կարող լինել, բայց միևնույն ժամանակ չբացառեց՝ միջանցքների բացման հնարավորությունը։

«Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող, միջանցքներ կամ ճանապարհներ, որոնք հնարավոր է բացվեն, որպեսզի այն գոյություն ունեցող ճանապարհները, որոնք կան Հայաստանում բացվեն, որից նաև կարող են գտնվել ադրբեջանցիները կամ Թուրքիան, որպեսզի Ադրբեջանի հետ կապվեն, այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ։ Մենք տեսնում ենք, որ հնարավորություն կա հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու, բայց դրա համար անհրաժեշտ է երկխոսություն, և մենք, քանի որ դրական ազդակներ են տեսնում, հնարավորություն ենք տեսնում հացերը քննարկելու և փոխադարձ հասկանալու», - ընդգծեց Գրրիգորյանը։

Թե ի՞նչ նկատի ունի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասելով «միջանցնքեր», արդյոք դրանք պետք է վերահսկվե՞ն Հայաստանի կողմից, հարցերն ուղղել ենք գրասենյակին՝ գրավոր, դեռ պատասխան չկա։

Խոսքը հենց Սյունիքով միջանցքի մասին է, որը ցանկանում է Ադրբեջանը, և որը պետք է չվերահսկվի հայերի կողմից, համոզված է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։