Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագաների հովանու ներքո՝ տարածաշրջանում լարվածությանը մեկընդմիշտ վերջ դնելու համար
ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության փոխղեկավար Դեյդրե Բրաունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտությունը կարգավորելու համար: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտայիայի ԱԳՆ կայքը:
«Միացյալ Թագավորությունը ողջունում է ԵԱՀԿ համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների վերջին համատեղ հայտարարությունը, որն արվել է ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր ասամբլեայի ժամանակ: Գոհունակություն ենք հայտնում, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նույնպես մասնակցել է հանդիպմանը: Կարևորում ենք նրա և իր թիմի կատարած աշխատանքը:
Միացյալ Թագավորությունը վերահաստատում է իր ամբողջական և անվերապահ աջակցությունը Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ: Հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը ՄԽ համանախագաների հետ՝ տարածաշրջանում լարվածությանը մեկընդմիշտ վերջ դնելու և հակամարտությանն առնչվող բոլոր հարցերը կարգավորելու համար»,- ասվում է ՄԹ ԱԳՆ հայտարարության մեջ: