Ամերիկուհին թռել է կրոսովերի կապոտին՝ փորձելով կանգնեցնել առևանգչին
ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի բնակչուհին թռել Է իր կրոսովերի կապոտին, երբ տեսել Է, որ ղեկի առջև առևանգիչ Է նստած: Տեսահսկման խցիկի տեսագրությունը մայիսի 25-ին հրապարակել Է ABC News-ը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ 28-ամյա Մելիսա Սմիթը լցավորում Էր ավտոմոբիլն այն պահին, երբ անհայտ տղամարդը դուրս Է եկել մոտով անցնող սեդանից և նստել իր ավտոմեքենան: Չարագործը ցանկացել Է մեկնել, բայց ամերիկուհին փակել Է նրա տեսադաշտը՝ բռնվելով մաքրիչներից: Դրա հետևանքով հանցագործը հետ Է սողոսկել սեդան, որտեղ գտնվում Էին նրա մեղսակիցները՝ տանելով տուժածի պայուսակը:
Նշվում Է, որ Սմիթը թեթևակի վնասվածքներ Է ստացել: Ինչպես հայտնել Է ոստիկանության տեղի բաժանմունքի սպա Թիմոթի Գաուքերը, իրավապահ մարմինները փնտրում են առևանգչին և նրա հանցակիցներին: