Բաքուն ավարտել է Լապշինի գործով քննությունը
Բաքվում ավարտվել է Ռուսաստանի, Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հետաքննությունը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինին:
Նրա խոսքով՝ մայիսի 30-ին կներկայացվեն գործի նյութերը, այնուհետև դրանք կուղարկվեն դատարան: Չերնինն այսօր հանդիպել է իր պաշտպանյալի հետ Բաքվի քննչական մեկուսարանի բուժկետում:
«Լապշինի բուժումը շարունակվում է, նա իրեն նորմալ է զգում»,-ասել է Չերնինը:
Հիշեցնենք, որ Լապշինը 2016թ. վերջին ձերբակալվել է Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա, որը բլոգերին «սև ցուցակում է» ներառել Արցախ այցելությունների համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը, բավարարելով Ադրբեջանի հարցումը, Լապշինին արտահանձնել է Բաքվին: