ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ հարցեր են քննարկել Պուտինն ու Էրդողանը
Սոչիում Պուտին-Էրդողան բանակցությունների մեկնարկին երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում համագործակցության վերաբերյալ:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահը հաստատել է «Թուրքիայի ազդեցությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վրա՝ նշելով, որ այն նպաստում է հաշտեցմանը տարածաշրջանում»:
«Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնը (ռուս-թուրքական՝ խմբ.) ակտիվ գործունեություն է ծավալում: Այդ համագործակցությունը տարածաշրջանում կայունության և հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի շուրջ կողմերի դիրքորոշումների համաձայնեցման լուրջ երաշխավոր է»,- ասել է Պուտինը:
Վերջինս ընդգծել է նաև, որ ՌԴ-ն և Թուրքիան հաջող համագործակցություն են ծավալում նաև միջազգային գծով, այդ թվում՝ Լիբիայի և Սիրիայի հարցում: