Շիրակի նախկին մարզպետը նշանակվել է Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրեն
Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի ընկերներ,
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի կողմից ստացել եմ առաջարկ` զբաղեցնել Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։
Ելնելով իմ հարազատ ԲՈՒՀ-ի նկատմամբ պատասխանատվության զգացումից, արդի մարտահրավերների հաղթահարման գործում նոր տեխնոլոգիաների և ճարտարագիտական մտածողության կարևորությունից, մարզերում բարձրագույն ոլորտում առկա խնդրակազմերին թիրախային լուծումներ բերելու ձգտումից , ընդունել եմ առաջարկը։
Ուրախ էի վերադառնալ մի միջավայր, որտեղ կրթվել եմ 9 տարի և 17 տարի դասավանդելու պատիվ ունեցել»։