Բավրայի անցակետով Հայաստանը լքելիս ոստիկանները բռնել ու վնասազերծել են «Գլորիա»–ի գլխավոր տնօրենի աղջկան սպանելու մեջ կասկածվողին. shamshyan.com
Քիչ առաջ իրավապահները Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, ինչի արդյունքում Հայաստանի սահմանը լքելիս Բավրայի անցակետում վնասազերծել են Երևանի բնակիչ, 29-ամյա Լևոն Սահակյանին, հայտնում է shamshyan.com–ը։
Վերջինս կասկածվում է այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Հաղթանակ» զբոսայգու դիմաց ինքնաձիգով սպանություն և սպանության փորձ կատարելու մեջ:
Ավելի վատ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 28-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոնի Դարբինյանի աղջիկն է, իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դ. Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։