COVID-19-ի դեմ պավաստումները չեն ազդում անձի վերարտադրողական ֆունկցիայի վրա
Առկա ապացուցողական բժշկության տվյալները և իրականացված լայնածավալ հետազոտությունները փաստում են, որ COVID-19-ի դեմ պավաստումները չեն ազդում կանանց և տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Չկա որևէ ապացույց և ոչ մի վստահելի գիտական հիմք, որը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութը կապել կանանց անպտղության հետ: Միևնույն ժամանակ առկա են տվյալներ, որ հենց կորոնավիրուսային հիվանդությունը կարող է ազդել անձի վերարտադրողական ֆունկցիայի վրա:
Հետևաբար՝ ամփոփելով լայնածավալ հետազոտության տվյալները, տղամարդկանց և կանանց վերարտադրողական առողջության և COVID-19-ով պայմանավորված պտղաբերության պոտենցիալ ռիսկերը կանխելու համար առաջարկվում է պատվաստվել COVID-19-ի դեմ: (հղում):
Առավել հաճախ ապատեղեկտվություն տարածվում է՝ հղում տալով Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում COVID-19-ի դեմ հետպատվաստումային երևույթների վերաբերյալ շաբաթական թարմացումներին, հատկապես մատնանշելով կանանց շրջանում անպտղության, վերարտադրողական գանգատները՝ հաշվի չառնելով մի շարք գործոններ: Առաջնահերթ պետք է նշել, որ տվյալ համակարգը չի հաստատում պատվաստանյութ-երևույթ պատճառահետևանքային կապը:
Այն նախատեսված է միայն պատվաստվածների կողմից գանգատները գրանցելու համար: