Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 925, մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 258 545 է, մահվան դեպքերինը՝ 5251
Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 925 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 258 545-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 5251 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1202 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 627 է, ընդհանուր առողջացածներինը՝ 239 740, փաստացի բուժվողներինը՝ 12 352: Մեկ օրում արվել է 5836 թեստ, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 688 640 թեստ: