Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors
Politics

Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Ընդգծված ադրբեջանամետ Իգոր Կորոտչենկոյի հետ 1 ժամ 40 րոպեանոց հարցազրույցում, Նիկոլի մեծ եղբայր Իլհամ Ալիևը խոսել է 44 օրերի պատերազմի, պատճառների և հետևանքների մասին։

Հակիրճ, ի՞նչ է ասել նա պատերազմից մեկ տարի անց։ Հիմնական մեսիջներն են.

1. Արցախյան երկրորդ պատերազմը սկսել է հայկական կողմը՝ զանգվածային հրետանային կրակ բացելով շփման գծի երկայնքով և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

2. Հայաստանը 30 տարիների ընթացքում ամուր պաշտպանական համակարգ էր ստեղծել, որի ինժեներական, ամրաշինական կառույցների մեծ մասն առ այսօր մնում են։ Հայաստանը տիրապետում էր Ադրբեջանի ռազմավարական օբյեկտներին, ուներ միջոցներ դրանց վնասելու, տիրապետում էր փակ տեղեկատվությանը։ Այդ պատճառով Ադրբեջանը ստիպված էր հաճախակի ճշտումներ մտցնել և փոփոխությունների ենթարկել օպերատիվ-մարտավարական ծրագրերը։

3. Հայաստանի գործող ղեկավարությունն անցել էր բացահայտ պրովոկացիաների։ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը փաստացի եղել է խաղաղ կարգավորման գործընթացից Հայաստանի դուրս գալու մասին։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Տոնոյանի՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունն Ադրբեջանն ընդունել է որպես վիրավորանք և անարգանք իր հասցեին, ինչպես նաև միջազգային ջանքերով կարգավորվող խաղաղ գործընթացի նկատմամբ։

4. Հայաստանը պատերազմը սանձազերծել և հրահրել է 2020թ. հուլիսին՝ Տավուշի սահմանին դիվերսիա իրականացնելով և ադրբեջանական խաղաղ բնակավայրերը ռմբակոծելով։

5. Հայաստանը և Սփյուռքը տասնյակ տարիներ համոզել էին աշխարհին, որ ադրբեջանցիները սպառնալիք են հայերի համար։ Որ Արցախը պատմական Հայաստան է, որ Ադրբեջանը որպես բռնապետություն պետք է սանկցիաների ենթարկվի, իսկ Արցախը պետք է ինքնորոշվի։

6. Հայերը փաստացի փախել են Կովսականից (Զանգելանից), մի քանի օր լավ պաշտպանել են Սանասարը (Կուբաթլուն)՝ հետո հանձնել։ Խաբում էին իրենց ժողովրդին՝ ասելով, որ Հադրութը իրենց վերահսկողության տակ է։

7. Պատերազմի ընթացքում հայերը հակահարձակման նպատակով երկու հիմար օպերացիաներ են կազմակերպել, որով կոտրել են հայկական կողմի պաշտպանական գիծը և տվել մեծ կորուստներ։

8. Շուշիի գրավումը մեր հաղթանակի պսակն է, որին մենք ձգտել ենք շատ երկար քայլելով անտառներով, վատ եղանակային պայմաններում, ճանապարհերի բացակայությամբ, թեթև տեխնիկայով՝ մինչև Շուշի։ ( Էլ ոնց ասի, որ Արցախի հարավն ու Շուշին ուղակի նվեր է տրվել իրենց)։

9. Հայերը Սփյուռքի հետ միասին, տարիներ ի վեր շատ ակտիվ, մեծածավալ քաղաքական-դիվանագիտական աշխատանք էին տանում։ «Օկուպանտ» Հայաստանը ԱՄՆ ում և Եվրոպայում ճանաչվում էր որպես ժողովրդավար-ազատ երկիր, իսկ Ադրբեջանը ներկայացվում էր որպես մոնստր։ Հայաստանին շուր 20 տարի ակտիվ աջակցում էին Ռուսաստանը, Ամերիկան, Եվրոպան և մյուս երկրները։

10. Ադրբեջանը իսրայելական անօդաչուներով զինվում էր մոտ տաս տարի, նույնիսկ 2016թ. ապրիլյան պատերազմում օգտագործեց «Հարոպները»։ Բայց պատերազմում հաղթեց թուրքական «Բայրաքտար ՏԲ2»-ը, որոնք ձեռք բերվեցին 2020թ. ընթացքում։

11. Թեկուզ Ադրբեջանը չի վստահում միջազգային տրիբունալին, սակայն հայերի կողմից գործած բոլոր հանցագործությունները և հասցված վնասները փաստաթղթավորված են և առաջիկայում իրավական գործընթաց է սկսելու։

12. Եթե Հայաստանի ղեկավարությունն ընդուներ հոկտեմբերի 7-ի Ադրբեջանի առաջարկը, ապա պարտությունը հայկական կողմի համար այսքան նվաստացուցիչ չէր լինի։ Բացի այդ կխնայվեր հազարավոր երիտասարդ կյանքեր,որոնց մահը Փաշինյանի խղճի վրա է։ Հայերին կմնային մի շարք տարածքներ։

13. (Ձեռք առնելով հեգնում է), Առ այսօր պարզ չէ, թե որտե՞ղ է Փաշինյանը ստորագրել այդ կապիտուլյացիոն ակտը, հետաքրքիր է իմանալ զուտ պատմության համար։

14. Երբ Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, անմիջապես որոշում կայացվեց հաղթանակի շքերթ-զորահանդես կազմակերպել։ Որովհետև 44 օրերի ընթացքում, տասնամյակներով ճնշված ադրբեջանցի ժողովուրդը վերածվեց հաղթանակած ժողովրդի։

15. Հայկական բանակը շատ լավ զինված է եղել, ունեցել է լավ սպառազինություն, որի որոշ մասը Ադրբեջանն ավար է վերցրել։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի հասկանում, թե ի՞նչ ողբերգություն է բերել տարածաշրջանի համար։

16. Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր և հարաբերությունների նորմալացում, սակայն Հայաստանից դրական սպասումներ չկան։ Եթե Հայաստանը շարունակի տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, ապա Ադրբեջանը արդարացի տարածքային պահանջներ կներկայացնի Հայաստանին՝ պատմական Զանգեզուրի և Սևանի շուրջ։

17. Ինչո՞ւ պետք է կապիտուլյանտը Արցախի կարգավիճակի մասին հարց բարձրացնելու իրավունք ունենա։

18. Եթե հայերը խելքները գլուխները չհավաքեն, ապա Ադրբեջանը ստիպված կլինի երկրորդ անգամ պատժել նրանց։ Պետք չէ Ադրբեջանին բարկացնել։

Ահա այսպես, ամոթի, թուլության, անգրագիտության, բարբարոսի իմիջով ապրող ադրբեջանցին, Նիկոլի և Իլհամի շնորհիվ դարձավ «քաղաքակիրթ», «հաղթանակած», «խրոխտ», «արարող», «խելացի», «կառուցողական» ու «բարեկիրթ»։

Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար։ Սա էր Իլհամ Ալիևի երկարաշունչ հարցազրույցի անուղղակի ասելիքը։

Ալիևը խոսքերը պարտադիր չէ, որ ամեն ինչում ճշմարիտ լինեն։ Սակայն երևույթը, որ մեզ հերթական անգամ ստիպում է հետևություններ անել՝ ակնհայտ է։ Եվ առաջին քայլը խայտառակ կապիտուլյանտներին օր առաջ հեռացնելն է ու դատելն է»։