Ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 23-ից ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի 1-ից 13 փողոցների, Հաղթանակ թաղամասի,
• Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի,
• Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի 5, 6 փողոցների՝ իրենց նրբանցքներով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: