Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California
Region

Բաքուն չի խփի Ստեփանակերտ–Շուշի թռիչք իրականացնող զբոսաշրջային ինքնաթիռները, բայց.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր առաջ «Yell Extreme Park» ընկերությունը հայտարարեց, որ պատրաստվում են օդային զբոսանքներ իրականացնել Ստեփանակերտ–Շուշի ուղղությամբ: Երկտեղանի ինքնաթիռներով Ստեփանակերտի օդանավակայանից դեպի Շուշի իրականացվող զբոսաշրջային թռիչքների տևողությունը լինելու է 20 րոպե, արժեքը՝ 35000 դրամ: Բացի այդ, նախատեսվում է, որ հետագայում ամերիկյան CH701 մակնիշի փոքրիկ ինքնաթիռները Ստեփանակերտից թռիչքներ կիրականացնեն նաև զբոսաշրջիկների սիրած մեկ այլ վայր` Գանձասարի վանական համալիր:

Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանից արձագանքը չուշացավ: Երեկ պարզվեց, որ նրանք դիմել են ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ «միջոցներ ձեռնարկել Հայաստանի հերթական սադրանքը կանխելու համար»: Պարզվում է, «այդ սադրիչ գործողությունները լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին և միտումնավոր կերպով սրում են հակամարտությունը»: Նրանք պատրաստվում են դիմել նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ արգելելու և անօրինական համարելու այդ թռիչքները:

Սակայն այս անգամվա ադրբեջանական արձագանքի մեջ կա մեկ ուշագրավ հանգամանք: Նրանք չեն սպառնում խփել այդ ինքնաթիռները, մի բան, որի մասին բացահայտ խոսում էին 2015 թ.–ին, երբ վերաբացվեց Ստեփանակերտի օդանավակայանը: Կհիշեք՝ այն ժամանակ ամենաբարձր մակարդակով սպառնալիքներ էին տեղում հայկական կողմի ուղղությամբ: «Ու մեր ղեկավարությունը քաղաքական որոշում ընդունեց՝ թռիչքներ չիրականացնել»,– հիշում է այն ժամանակ ԼՂՀ քաղավիացիայի ղեկավար Դմիտրի Ադբաշյանը: Ի դեպ, այն ժամանակ էլ Ադրբեջանը դիմել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը: «Հետո հրապարակեցին պատասխանը, թե իբր այդ թռիչքներն անօրինական են, միջազգային իրավունքների խախտում: Բայց մինչև հիմա էլ որոշ մարդիկ ասում են, որ դա կեղծ փաստաթուղթ էր, Ադրբեջանն էր այն պատրաստել»,– հիշում է Դ. Ադբաշյանը:

Ինչևէ, հիմա կարծես թե իրավիճակ է փոխվել: Ոչ միայն չեն սպառնում խփել այդ ինքնաթիռները, այլև մարդասիրաբար ասում են, որ իրենք խաղաղ քաղաքացիների դեմ չեն կռվում: «Գուցե հայկական կողմը փորձում է այնպես անել, որ մենք խփենք իրենց ինքնաթիռները, որ հետո ի լուր աշխարհի հայտարարեն այդ մասին: Բայց Ադրբեջանի ԶՈՒ–ն քաղաքացիական թռչող ապարատներ չի խոցի: Մենք չենք կռվում քաղաքացիական բնակչության դեմ»,– ասել է ռազմական փորձագետ, գնդապետ Շաիր Ռամալդանովը:

Նրանց մեջ խիղճ ու մարդասիրությո՞ւն է արթնացել, թե խնդիրն այլ է: Որքան էլ լավատեսորեն տրամադրված լինենք, այնուամենայնիվ խնդիրը, դժվար թե, խիղճը լինի: Փոխվել է քաղաքական վիճակ: Ընդ որում, դա տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր առաջ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ Ռուսաստանը նաև առանձին՝ հասցեական մեղադրանք հնչեցրին Ադրբեջանի հասցեին՝ նախահարձակ գործողությամբ հայկական ՀՕՊ համակարգը խոցելու և շփման գծում վիճակը սրելու համար: Այդ հայտարարությունները սառը ցնցուղ էին Ադրբեջանի համար, որը մինչ այդ իր որևէ գործողության համար նման հասցեական մեղադրանք չէր ստացել: Դա նշանակում էր, որ Ադրբեջանը, գոնե առայժմ, զրկվում է ռազմական գործողություն իրականացնելու իրավունքից: Միջազգային հանրությունն է նրան զրկում դրանից: Ուստի նրանք ստիպված են բավական զգուշավոր արձագանքել ներարցախյան զբոսաշրջային թռիչքների մասին լուրին՝ խուսափելով բացահայտ ագրեսիվ գործողությունների կոչ հնչեցնելուց և բավարարվելով միայն միջազգային օրենսդրությանը հղումներ անելով:

Այս անգամ հայկական կողմը կարծես թե գտավ ճիշտ պահը: Ու հնարավոր է՝ ներարցախյան թռիչքներին շուտով ավելանան նաև Հայաստան–Արցախ թռիչքները՝ կրկին զբոսաշրջային ուղղվածությամբ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում