ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել պատերազմի հետևանքները. Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Եվրոպական Միությունը պատրաստ է շարունակել աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հետպատերազմական հետևանքները հաղթահարելու համար: Այս մասին հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«30 տարվա հակամարտությունը խոր սպիեր է թողել: Ելնելով նրանից, ինչ մենք լսել ենք, պետք է հասկանալ, որ պատերազմը սարսափելի բան է: Բայց նաև պետք է նայել ապագային: Եվ Եվամիությունը դրա օրինակն է»,- ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Կլաարը Բաքվի վերահսկողության տակ անցած Ակնա այցելության ժամանակ:
Նրա խոսքով՝ Եվրոպական Միությունը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կիսվել պատերազմի հետևանքները հաղթահարելու փորձով: «Պատրաստ ենք աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ օգնելու համար գտնելու ավելի լավ, այլ ապագա»,- հավելել է ԵՄ ներկայացուցիչը: