Բողոքի ակցիա՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ի «գունագեղ տոնակատարության». ուղիղ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է Արցախի պատերազմում, այսօր կոչ էր արել զոհված զինվորների հարազատներին այսօր հավաքվել Հանրապետության հրապարակ:
Նրա կոչով բողոքի ակցիան՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ի միջոցառման, մեկնարկում է: Հանրապետության հրապարակում են զոհված զինծառայողների հարազատներ, պարզապես քաղաքացիներ, ովքեր միացել են զոհվածների հարազատներին՝ իրենց բողոքն արտահայտելու «գունագեղ տոնակատարություն» իրականացնելու կառավարության որոշման դեմ:
Նշենք, որ ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել հավաքի վայրում: