Գազի գինը Եվրոպայում կտրուկ անկում է գրանցել ռեկորդային աճից հետո
Գազի գինը Եվրոպայում շարունակում է անկում գրանցել: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, լոնդոնյան ICE բորսայում կայացած աճուրդի տվյալներով՝ կապույտ վառելիքի 1000 խորանարդ մետրի գինը նվազել է 750 դոլարից:
Հոկտեմբերյան ֆյուչերսի գինը նիդերլանդական TTF բորսայում կազմել է 747 դոլար՝ 1000 խորնարդ մետրի դիմաց: Օրվա ընթացքում վառելիքի գինը բարձրացել է հասնելով 853.5 դոլարի: Այնուամենայնիվ, գազի գինը Եվրոպայում մեկ օրում նվազել է 13 տոկոսով:
Հիշեցնենք, որ այն սկսել էր բարձրանալ սեպտեմբերի 9-ին՝ հասնելով 700 դոլարի: Սեպտեմբերի 14-ին այն հասել էր 800 դոլարի, իսկ նախօրեին՝ գերազանցել 900 դոլարը: