Անտառային հրդեհ՝ Մեղրիում. համայնքապետարանը ամենագնացներ ունեցողներին կոչ է անում միանալ հրդեհաշիջման աշխատանքներին
Մեղրիում անտառային հրդեհ է բռնկվել. համայնապետարանը ամենագնացներ ունեցողներին կոչ է անում միանալ հրդեհաշիջման աշխատանքներին:
«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Մեղրիի Ղալադաշի տարածքում անտառային հրդեհ է բռնկվել:
Ակնկալում ենք ձեր աջակցությունն ու օգնությունը:
Ովքեր ունեն ամենագնաց բարձր մեքենաներ 17.09.2021-ին ժամը 03:00-ին (գիշերը) կրակը չեզոքացնելու համապատասխան պարագաներով լինեն Մեղրի և Ագարակ քաղաքների հրապարակներում:
Առավել մանրամասն տեղեկության համար զանգահարել +37498997966, +37494344666 հեռախոսահամարներին»,- ասված է համայնքապետարանի տարածած հայտարարությունում: