Մեծ Բրիտանիան նոր ԱԳ նախարար ունի
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը 2019 թվականից ի վեր զբաղեցնող Դոմինիկ Ռաաբը վարչապետ Բորիս Ջոնսոնի թարմացված կաբինետում ստացել է արդարադատության նախարարի պաշտոնը: Այս մասին հայտնել է BBC-ի քաղաքական մեկնաբան Լորա Կյունսբերգը:
Ռաաբը ընդդիմության կողմից խիստ քննադատության էր սկսել ենթարկվել այն բանի համար, որ Քաբուլի վրա թալիբների հարձակման և Աֆղանստանից բրիտանացիների տարհանման մեկնարկի ժամանակ արձակուրդի մեջ էր Հունաստանում և հրաժարվել էր հետ վերադառնալ երկիր:
Փոխարենը, արտգործնախարարի պաշտոնին է նշանակվել Էլիզաբեթ Տրասը, ում զբաղեցրած արտաքին առևտրի նախարարի պաշտոնը այս պահին թափուր է: Նա շարունակելու է զբաղեցնել նաև կանանց և իրավահավասարության հարցերով նախարարի պաշտոնը: