Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Socity

Հանցավոր խմբի 7 անդամի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, ինչպես նաև գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, մոտ հարաբերությունների մեջ գտնվելով ՍՊ ընկերության տնօրեն, 49-ամյա տղամարդու հետ, տեղյակ լինելով նրա՝ ֆինանսապես ապահովված լինելու մասին, նպատակադրվել է իր 6 մտերիմների հետ նախնական համաձայնության գալով վերջինիցս խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար:

Մտադրությունն իրագործելու համար նշված և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ կատարված դերաբաշխման համաձայն՝ Երևանի 51-ամյա բնակչուհու և 47-ամյա բնակչի կողմից ՍՊ տնօրենին նախկինում ունեցած ընդհանուր՝ 15.300 ԱՄՆ դոլար պարտքը մարելու կեղծ պատրվակով հորինել են պատմություն, թե իբրև 47-ամյա տղամարդը 2.7 կգ քաշով ոսկի է ներկրել Հայաստանի Հանրապետություն, որը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում վերցվել է արգելանքի: 26-ամյա երիտասարդը, խաբելով ՍՊ տնօրենին, թե իբր ներկրված ոսկին արգելադրումից հանելու համար անհրաժեշտ է 13.050 ԱՄՆ դոլար գումար, որը վճարելուց, արգելանքից հանելուց և վաճառելուց հետո հնարավոր կլինի վերադարձնել նաև վերոնշյալ անձանց պարտքը, դիտավորությամբ խեղաթյուրել է իրական փաստերը, նրան մոլորության մեջ գցելով՝ 2020թ. մարտին վերջինից վերցրել է 6.248.340 ՀՀ դրամին համարժեք 13.050 ԱՄՆ դոլար գումար և խարդախությամբ հափշտակել այն:

Դրանից հետո, 26-ամյա երիտասարդը, իր հետ նախնական համաձայնությամբ գործող վերը նշված անձանց հետ շարունակելով ՍՊ տնօրենից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելուն ուղղված գործողությունները, 2020թ. մարտից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, իրականությանը չհամապատասխանող մտացածին տարբեր պատմություններով ազդելով նրա գիտակցության վրա՝ վերջինից խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 43.839.424 ՀՀ դրամին համարժեք 90.550 ԱՄՆ դոլար:

Բացի այդ, 26-ամյա երիտասարդը, իր մտերիմներ 42-ամյա կնոջ և 28-ամյա երիտասարդի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս մորեղբորից, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.904.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 3 սմ հաստությամբ 500 քմ. ֆելզիտ և 5 սմ. հաստությամբ 195 քմ. բազալտ տեսակի երեսպատման քարե սալիկներ: 26-ամյա երիտասարդը, 47-ամյա տղամարդը և 28-ամյա երիտասարդը, նախնական համաձայնությամբ, վերջինիս մորեղբոր որդուց խարդախությամբ հափշտակել են նաև խոշոր չափերով՝ ընդհանուր 2.666.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, 26-ամյա երիտասարդը, 47-ամյա տղամարդը և 51-ամյա կինը, նախնական համաձայնությամբ, 2021թ. հունվարի 13-ին վերջինիս մտերիմի ընկերուհուց խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 15.546.249 ՀՀ դրամ գումար:

Քննությամբ պարզվել է նաև, որ 26-ամյա երիտասարդը, տեղեկանալով ՍՊ տնօրենի և նրա նախկին ընկերուհու՝ 51-ամյա կնոջ հարաբերությունների լարված լինելու մասին, վերջինիս հետ նախնական համաձայնությամբ, կազմակերպել են ՍՊ տնօրենին և մեկ այլ անձի պատկանող ավտոբուսի վնասումը՝ հրկիզման միջոցով:

Մասնավորապես, նյութապես շահագրգռելով 51-ամյա կնոջ հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող 26-ամյա երիտասարդին՝ վերջինիս տեղեկություններ են տրամադրել ավտոբուսի գտնվելու վայրի մասին, որից հետո՝ 2018թ. հոկտեմբերի 6-ին երիտասարդը, նախապես իր հետ վերցնելով նավթամթերք պարունակող տարա, 26-ամյա երիտասարդի և 51-ամյա կնոջ հանձնարարականով, ժամը 04:00-ից 04:50-ն ընկած ժամանակահատվածում նշված տարան դրել է Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մերսեդես 430» մակնիշի ավտոբուսի սկզբնամասի ստորին հատվածում և դիտավորությամբ հրկիզել այն՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուրը 12.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

42-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 51-ամյա կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս մտերիմ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հանցավոր խմբի մեկ այլ անդամ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ 28-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նշված 7 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: