Իրանը դարձյալ թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ին միջուկային օբյեկտների տեսախցիկներին հասանելիություն ունենալ
Իրանը դարձյալ թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ին միջուկային օբյեկտների տեսախցիկներին հասանելիություն ունենալ, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ էսլամիի հայտարարությանը:
«Համաձայնեցված է, որ ՄԱԳԱՏէ-ի տեխնիկական խումբը կժամանի Իրան, որպեսզի իրականացնի անհրաժեշտ աշխատանքները տեսախցկիների հետ: Մենք պայմանավորվել ենք, որ ՄԱԳԱՏէ-ի գործադիր տնօրենն առաջիկայում կայցելի Թեհրան և կանցկացնի բանակցություններ իշխանությունների հետ»,- հայտնել է էսլամին:
Նա նշել է, որ Թեհրանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջև վստահության ամրապնդմանը:
«Մենք վարել ենք կառուցողական բանակցություններ, և մեր միջև խնդիրները կրում են միայն տեխնիկական բնույթ»,-հավելել է նա:
Մայիսի վերջում ՄԱԳԱՏԷ-ն ու Իրանը երեք ամսով երկարաձգել են իրանյան միջուկային օբյեկտների մոնիթորինգի մասին ժամանակավոր պայմանավորվածությունը: Սակայն Իրանը դադարեցրել է ՄԱԳԱՏէ-ի հետ երաշխիքների մասին համաձայնագրի հավելված արձանագրության գործողությունը, որից հետո գործակալությունը զրկվել է հսկողության տեսախցիկների հասանելիությունից իրանյան միջուկային օբյեկտներում: Թեհրանում հայտարարել են, որ տեսախցիկներից ստացված տեղեկատվությունը կջնջվի երեք ամիս անց, եթե ԱՄՆ-ն չեղարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցները: