Որ կուսակցություններն են գրանցվել Գորիս, Տեղ և Տաթև համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար
Այսօր՝ ժամը 18։00-ին ավարտվում է հոկտեմբերին կայանալիք Մեղրի, Գորիս, Տեղ և Տաթև համայնքներում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը։
Ժամը 14։00-ի դրությամբ Գորիսի թիվ 34 կենտրոնական ընտրական հանձնաժողովում մասնակցության հայտ են ներկայացրել`
Գորիս համայնք
1. «Առուշանյան» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ,
2. ՀԱԿ կուսակցությունը՝ Կարեն Լազարյանի գլխավորությամբ,
3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի գլխավորությամբ,
Տեղ համայնք
1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Ղուլունցի գլխավորությամբ,
Տաթև hամայնք
1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արթուր Մաթևոսյանի գլխավորությամբ,
2. «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ,
3. «Շանթ» դաշինքը՝ Շանթ Հարությունյանի գլխավորությամբ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում քվեարկությունը կանցկացվի հոկտեմբերի 17-ին։