Ռուսաստանը և Բելառուսը ձևավորում են միասնական ագրարային քաղաքականություն
Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվել են միասնական ագրարային քաղաքականություն ձևավորելու շուրջ: Այդ մասին ասվում Է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի համատեղ հայտարարության մեջ:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները սեպտեմբերի 10-ին անցկացրել են Միութենական պետության նախարարների խորհրդի նիստ: Նիստի արդյունքներով՝ հավանություն Է տրվել «Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների՝ 2021-2023 թվականներին իրագործման հիմնական ուղղություններին» և 28 միութենական ծրագրերին, որոնք ուղղված են ռուս-բելառուսական ինտեգրացման ամրապնդման խնդիրների իրականացմանը:
«Կողմերը պայմանավորվել են իրականացնել գյուղատնտեսության բնագավառի օրենսդրության մերձեցում՝ նպատակ ունենալով մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի փոխադարձ առեւտրի ծավալները, վերացնել վարչական արգելները, ապահովել պարենային անվտանգությունը և գյուղատնտեսության համատեղ գիտատեխնիկական զարգացումը»,- ասվում Է հայտարարության մեջ:
Բացի այդ, երկրները պայմանավորվել են իրավական ակտերի նորմատիվների ընդունման շուրջ, որոնք ապահովում են միասնական պահանջները առևտրի և հասարակական սննդի կարգավորման բնագավառում, ինչպես նաև այդ ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման շուրջ, հաղորդել Է «РИА Новости»-ն: