Գլխավոր դատախազի եկամուտները գերազանցում են 44 միլիոնը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող բնակարանը 19 միլիոն դրամով: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Դավթյանի հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ նա նախորդ տարվա ընթացքում 10 միլիոն դրամ է որպես փոխառություն հանձնել, սակայն այդ գումարն իրեն տարեվերջին արդեն վերադարձրել էին: Գլխավոր դատախազի բանկային հաշիվներ վրա գտնվող դրամական միջոցները 2016 թ. նվազել են 10 միլիոն դրամով՝ 18 միլիոն դրամից դառնալով 8 միլիոն: Տարեկան եկամուտները կազմել են 44 միլիոն 969 հազար դրամ, որից 19 միլիոնը վաճառված բնակարանից ստացված գումարն է, 12 միլիոն 500 հազար դրամը ստացված փոխառություններ են՝ վարկերը, 3 միլիոն 800 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտ, իսկ մնացած գումարն էլ չորս աշխատավարձերից ստացված համագումարն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում