«Դժվար է, երկար» մարզպետների ու համայնքապետերի ճամփան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մի քանի ամիս առաջ բոլոր մարզպետներին և համայնքապետերին Ամերիկյան համալսարանում հարկադիր ուսուցման ուղարկելու հարցը, կարծես թե, մնացել է օդում կախված: Բոլորը զբաղված են աթոռակռվով կամ ընտրությունների ժամանակ իրենց ծառայության դիմաց հասանելիքը փախցնելու հարցերը կարգավորելով:
Ու թեև վարչապետը նշել էր, որ կառավարությունն արդեն իսկ պայմանագիր է կնքել Ամերիկյան համալսարանի հետ, բայց որքան այն կնստի պետության վրա՝ չէր մանրամասնել:
Ի դեպ, մեր տեղեկություններով, հարցը որոշել են մոռացության տալ և որոշ ժամանակ անց ընդհանրապես փակել, քանի որ այն կարող է շատ ծանր հետևանքների պատճառ դառնալ մարզպետներից որոշների համար: Հիշեցնենք, որ նախապես որոշվել էր նրանց հարկադիր ուսուցման ուղարկել, հետո մարզպետներից օն-լայն քննություն վերցնելու միջոցով պարզել, թե ով ինչ գիտելիք ունի:
Հարկադիր ուսուցումը եթե մի կողմ դնենք, ապա նրանց համար ամենաանհաղթահարելին քննություն հանձնելն է: Այն էլ՝ օն-լայն, այսինքն՝ համակարգչի միջոցով: Եվ այստեղ էլ մայրենի լեզվի իմացությունից բացի կբացահայտվի, թե նրանցից ով ինչ չափով է համակարգչին տիրապետում:
Եվ որպեսզի մարզպետները պահպանեն իրենց հին «դիրքերը» նման քայլն ընդունել չեն կարող: Նրանց համար դա շատ նվաստացուցիչ է և կարող է բազմաթիվ խոսակցությունների առիթ դառնալ: Բացի այդ, գրագիտության շեմը չհաղթահարածներն այլևս չեն կարողանա գրագետ մարդկանց ճնշել:
Բայց առանց նման դասընթացի էլ վարչապետ- մարզպետներ, վարչապետ- համայնքապետեր երկխոսությունը մի տեսակ վարչապետի մենախոսության է նման:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում