Մոսկվայում ընթանում է Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։
Ռուսաստանի նախագահը բացման խոսքում ասել է, որ խնդրել է, խնդրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին բանակցությունների համար ժամանել Մոսկվա, որպեսզի ամփոփեն Միութենական պետության ձևավորման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքների արդյունքները:
Բանակցություններն ընթանում են արդեն երկու ժամ։ Դեմ առ դեմ բանակցություններից հետո երկու նախագահները դուրս կգան և կանեն հայտարարություն։ Որևէ փաստաթղթի կամ հայտարարության ստորագրում չի նախատեսվում։