Լավ իմացեք, սգացող ծնողները սև տոնակատարություն կբերեն ձեր գլխին. զոհված զինծառայողի հարազատ (տեսանյութ)
«Կառավարություն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպեք, ու նշվում է, որ դա արվում է զոհերի հիշատակին, ուրեմն լավ իմացեք, սև տոնակատարություն կբերեն ձեր գլխին սգացող ծնողները»,- այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է զոհված զինծառայողի հարազատ «Լույսի ճրագ» ՀԿ-ի ներկայացուցիչ Արսեն Ղուկասյանը:
«Մարդկանց պետք չի էս տեսակի արհամարհել ու վիրավորանք հասցնել: Տո դուք զոհի հիշատակ հարգո՞ղ եք: Մի քանի օր առաջ ԱԺ-ի փակ նիստում էն Ալենն ասում էր՝ ես ձեզ հետ կիսում եմ ձեր ցավը: Մեր ցավը կիսող տղեն էսօր գնում է, կլուբներում տժժու՞մ ա: Դուք լրիվ անուղե՞ղ եք: Ես իմացա, որ էդ կլուբի միայն մուտքը 4 հազար դոլար է: Պատկերացնու՞մ եք, թե մարդիկ ինչ թվեր են ցաքուցրիվ անում, տժժում, հետո գալիս ասում՝ մենք ձեր ցավը ձեզ հետ կիսում ենք: Դուք ուզում եք, որ մեզ ինֆարկտը խփի, մեռնե՞նք: Դուք փորձեք տոնակատարություն անել: Տղերքի տարին չտված՝ սաղ օրը կայֆերի մեջ եք, հերիք չի՞: Ինչի՞ վրա եք ուրախանում, ծնողների արցունքի վրա եք ուրախանու՞մ, համբալներ»,- ասաց նա:
Արսեն Ղազարյանն անդրադարձավ նրան, որ երեկ 2 ռազմագերի է վերադարձել Հայաստան, որոնց փոխանակել են ադրբեջանցի մեկ զինծառայողի հետ. «Բա որ 50 հոգի մտավ Սև լճի տարածք, ինչի՞ չգերեվարեցիք, 50 հոգուն քանի՞ հոգու հետ կփոխանակեիք»: