Վարդենիսում պայթեցրել են Պստի Հակոբի ավտոմեքենան
Armlur.am-ը գրում է.
ArmLur.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գիշերը ժամը 03:00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի արդյունքում վնասվել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի վարդենիսցի աշխատակից, երկրաբան Հակոբ Սիմոնյանի` առավել հայտնի Պստի Հակոբ անունով, ավտոմեքենան: Վարդենիսցիներն ասում են, որ «մեքենայից բան չի մնացել»: Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների` պայթյունից տուժել է նաև Սիմոնյանի աշխատակցի տունը. ապակիներ են կոտրվել:
Տուժողներ չկան:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում